«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Երեկ ասեիր, այսօր երկու օր կլիներ

Երեկ ասեիր, այսօր երկու օր կլիներ
27.09.2013 | 00:34

Վերջին շրջանում բավականին սառել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները: Ըստ մեր աղբյուրների` երկրորդ նախագահին ամենևին չեն ոգևորում Ծառուկյանի` իշխանությունների հետ ունեցած հարաբերությունները, առավել ևս, վերջին շրջանում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Ծառուկյանի ջերմացումը:
Ի դեպ, Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացման արարողությանը մասնակցած, անկախության տոներից մշտապես բացակայող Ռոբերտ Քոչարյանը վերջերս բավականին լուրջ բիզնես-միջավայրում հայտարարել է, որ դառնում է «երիտասարդ թոշակառու», ասել է` այլևս քաղաքականության մեջ չկա, և զբաղվելու է բացառապես բիզնես-գործունեությամբ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ